Հունիսի 15-ին, ժամը 11.06-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շինարարներ թաղամասի 10-րդ դպրոցի հարևանությամբ հունիսի 6-ին արձանագրված սողանքային գոտում նկատվել է տեղաշարժ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Հողի զանգվածը տեղաշարժվել է 25-30 սմ, ինչի հետևանքով հողի ճեղքվածքը 10-15 սմ-ից հասել է 35-45 սմ: