ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Գագիկ ՂԱԼԱՉՅԱՆԻՆ ազատել Հունաստանի Հանրապետությունում, Ալբանիայի Հանրապետությունում, Կիպրոսի Հանրապետությունում, Սերբիայի Հանրապետությունում և Բոսնիա և Հերցեգովինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:
Համաձայն մեկ այլ հրամանագրի՝
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Ֆադեյ ՉԱՐՉՕՂԼՅԱՆԻՆ նշանակել Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Աթենք):