Վերջերս Ռուսաստանում կրկին ակտիվացել են այն ուժերը,որոնք Ռուսաստանը համարում են Բյուզանդական կայսրության հետնորդ...Գործը հասել է նրան,որ Սանկտ Պետերբուրգի օրենսդրական ժողովի պատգամավոր Վիտալի Միլոնովն առաջարկել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին ՌԴ-ում հրատարակվող բոլոր քարտեզներում,գրքերում և տրանսպորտային ուղղությունները նշելիս Ստամբուլի փոխարեն կիրառել Կոստանդնուպոլիս անվանումը,ինչպես դա անում են հույները...Ակամայից հիշեցի հայ-բյուզանդական հարաբերությունները...Բագրատունյաց Հայաստանի թագավորները և հայ ժողովուրդը նույնքան չգնահատվեցին բյուզանդացիների կողմից,որքան մենք՝ ներկայիս ՌԴ-ի կողմից...Բյուզանդական կայսրությունը վարում էր Հայաստանը աղքատացնելու և մասնատելու քաղքականություն,որն ավարտվեց 1045 թ-ին արքա Գագիկ Բ-ի ձերբակալմամբ և Բագրատունյաց Հայաստանի կործանումով...Բյուզանդիան բավարարված էր...Նրան պետք էր Հայաստանի տարածքնը,թեկուզ և առանց հայերի...Ի դեպ,զավեշտալին նրանում էր,որ Բագրատունյաց Հայաստանի կործանման հեղինակները Բյուզանդիայում իշխող Հայկական (Մակեդոնական) հարստությունն էր...Այս ամենը տեղի էր ունենում այն ժամանակ,երբ Բյուզանդիայի սահմանների մոտ Ալթայի տափաստաններից և Միջին Ասիայից արդեն էին հայտնվել եկվոր քոչվոր թուրքերը,որոնք Բագրատունյաց Հայաստանի կործանումից ընդամենը երեք տասնամյակ անց ձևավորեցին Իկոնիայի սուլթանությունը,որը հետագայում դարձավ Բյուզանդական կայսրության կործանման պատճառ...Քրիստոնյա Բյուզանդիան Հայաստանի հաշվին սիրախաղի մեջ էր մտել եկվոր մահմեդական թուրքերի հետ...Արդյունքը՝1453 թ-ի մայիսի 29-ին թուրք բարբարոսները գրավեցին Կոստանդնուպոլիսը՝կործանելով Բյուզանդական կայսրությունը...Դա Բյուզանդական կայսրության կողմից սխալ վարվող արտաքին քաղաքկանության հետևանքն էր...
Ժամանակակից Ռուսաստանը նույնպիսի արտաքին քաղաքականություն է վարում Հայաստանի նկատմամբ,որը վերջին շրջանում մեծ դժգոհություններ է առաջացնում հայ հասարակության մոտ...Քրիստոնյա Ռուսաստանը Հայաստանի հաշվին ֆլիրտում է մահմեդական Ադրբեջանի հետ,որը համարվում է Թուրքիայի Անդրկովկասյան "մասնաճյուղը"...Մի երկրի,որը ռուսների համար "հարազատ" Բյուզանդական կայսրության կործանման հեղինակն է,և որի հետ Ռուսաստանը ամենաշատն է պատերազմել իր պատմության ընթացքում՝12 անգամ...Մոսկովյան կաբինետներում նստած պաշտոնյաները,որոնք որոշում են ՌԴ-ի արտաքին քաղաքականությունը երևի չեն հասկանում,որ Հայաստանի կործանումը,որի մասին երազում են Անկարայում և Բաքվում,վերջ կդնի նաև Ռուսաստան պետությանը...Հայաստանը "կուլ տալուց" և Ադրբեջանի հետ միավորվելուց հետո թուրքերը իրենց հայացքը կսևեռեն դեպի հյուսիս՝Ռուսաստան...Իսկ մինչ այդ "կսեփականաշնորհեն" Վրաստանը,որի գործընթացն արդեն է սկսվել...Անկարան և Բաքուն ջանադրաբար թուրքերով են բնակեցնում Վրաստանի հարավային շրջանները՝Աջարիայից մինչև Քվեմո Քարթլի...Միայն Ջավախքը ԴԵՌ չեն թրքացրել...Համոզված եմ,որ ընդամենը 10 տարվա մեջ թուրքերը ՌԴ-ն կկործանեն...Մոսկվայի կողմից շատ թույլ վերահսկվող Հյուսիսային Կովկասի մահմեդական հանրապետությունները առաջինը կընդվզեն ՌԴ իշխանությունների դեմ..Հետագայում կպայթեն Թաթարստանը,Բաշկիրիան ու այսպես մինչև Յակուտիա...Այս ապոկալիպտիկ իրադարձությունները տեղի չեն ունենում,քանի դեռ կան Հայաստանը և Արցախը...Սակայն ՌԴ արտաքին հարաբերությունների պատասխանատու Սերգեյ Քալանթարյանը,որն ավելի շատ հայտնի է որպես Սերգեյ Լավրով, կրկնում է այն նույն սխալները,ինչ բյուզանդական հայազգի Թեոդորա թագուհին և Կոստանդիանոս Թ Մոնոմախ կայսրը...
Քանի դեռ ուշ չէ Ռուսաստանի իշխանությունները պետք է փոխեն իրենց քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ...Աղքատ և "Հայաստանն առանց հայերի" Հայաստանը կործանարար հետևանքներ կունենա ոչ միան մեզ,այլև Ռուսաստանի համար...
Հուստինիանոս I կայսրը սարսափ-երազներում չէր պատկերացնի,որ իր կառուցած Սուրբ Սոֆիայի տաճարարը երբևէ մզկիթ է դառնալու...Ռուսաստանյան իշխանություններն էլ,որոնք շատ են սիրում համեմատվել Բյուզանդիայի հետ պետք է հաշվի առնեն իրենց "կուռքի" սխալները,որ ապագայում Մոսկվայի Քրիստոսի Փրկչի տաճարը Պոլսի Սուրբ Սոֆիայի տաճարարի նման չդառնա մզկիթ...
Հ.Գ.Բյուզանդիան կործանվեց,բայց ՀԱՅ ժողովուրդը մանց...Հայ ժողովուրդը էլի կմնա,բայց արդյո՞ք կպահպանվի Ռուսաստանը...
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից: