Հունիսի 15-ին, ժամը 12.37-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Շահումյան և Չարենցի փողոցների խաչմերուկում քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել (թույն է խմել). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է 1-03 ծառայություն:
Անգիտակից վիճակում Արմավիր քաղաքի ԲԿ է հոսպիտալացվել Չարենցի փողոցի թիվ 33 շենքի բնակիչ՝ Հ. Ս.-ը (մոտ 70 տ.):
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:


