«Ժամանակ» թերթը գրում է.

«Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը «Անալիտիկոն» հանդեսի կազմակերպած քննարկմանը խոսեց ապրիլյան պատերազմի մասին: Նրա խոսքով՝ հայկական կողմի կորուստների 80 տոկոսը առաջին գիշերն է եղել՝ խրամատներում, իսկ հարձակվելիս եւ հենակետեր վերագրավելիս հայկական կողմից զինվոր չի զոհվել:

«Ես հետևում էի՝ սկսած Սարսանգի վերաբերյալ բանաձևից, որը ԵԽԽՎ-ում ընդունվեց, այդ ժամանակ արդեն իսկ տպավորություն կար, որ գործողությունները գնում են դեպի պատերազմի և միջազգային խառնակչություն կար այստեղ: Հետո արդեն մինչև ապրիլի 5-ը և դրանից հետո էլ արդեն պատկերը պարզ էր, և ես իմ ելույթում ասել եմ մեկ անգամ, որ սա ագենտների պայմանավորված պատերազմ է: Հետագայում այդ մասին սկսեցին փաստեր ի հայտ գալ: Փաստորեն, հասկանալու համար, թե սա ինչ էր, պետք է բոլորս փորձենք այդ պատերազմի նկարն ամբողջությամբ իմանալ՝ մինչև վերջին զինվորը, շատ կոնկրետ՝ ինչ է կատարվել տարածքում և երկրորդը՝ բարձրաստիճան պաշտոնյաների գնահատականներն ու պահվածքն է: Իհարկե դա եղել է միջազգային քաղաքական ավանտյուրա, որին մասնակցեցին և՛ Եվրոպան, և՛ Ռուսաստանը, և՛ ԱՄՆ-ը: Նպատակը շատ դժվար է իմանալ, միայն իրենք կարող են իմանալ, քանի որ դա շարունակվում է, հենց այսօր էլ Մոսկվայում երկրորդ փուլ է սկսվում:

Այս վերջին օրերն ամփոփելով՝ կտեսնենք մի կարևոր բան. ինչ են ասում ՀՀ իշխանությունները, ընդհանրապես կոնցեպտը որն է. եղել է լայնածավալ պատերազմ, մեր զինվորները դիմակայել են, այլապես ադրբեջանցիները նստած կլինեին Ստեփանակերտում: Պատերազմից հետո Ս. Սարգսյանը հայտարարեց, որ սա էր նպատակը, մենք արել ենք, տվել ենք զոհեր, և անպիտան հողերը պետք չէ վերցնել, որովհետև ավելի շատ զոհեր կունենանք: Սա արդեն ահագին բաներ է բացում այս պատերազմից: Ստեղծվել է մի մեխանիզմ՝ Ադրբեջանը վերցնում է ինչ-որ տարածքներ, ընդ որում՝ մեծ զոհերով՝ զինվորների 80 տոկոսը նույն գիշերն են զոհվել՝ խրամատներում. սա շատ էական բան է, որն արդեն իսկ պաշտոնյաները ներկայացնում են, որ, ո՛չ, մենք ուզեցել ենք հետ վերցնել դիրքերը, ու տվել ենք այդքան զոհ. սա մի մութ, կարևորագույն հարց է. ինչո՞ւ են այդպես ասում. անգամ ուրիշ տեղից մարդիկ են բերել, «ավտարիտետնի» (հեղինակավոր) մարդիկ, ասել են՝ կրկնե՛ք այդ թեզը, որ մեր զոհերը եղել են մեր դիրքերը հետ վերցնելու փորձի ժամանակ:

Ահագին դիրքեր հետ են գրավել, ոչ մի զոհ չի եղել, բայց տեսեք, թե ինչ են ասում՝ չի կարելի դիրքերը վերցնել, զոհեր կլինեն: Այստեղից արդեն պարզվում է, որ եղել է նախագիծ՝ հանձնել տարածք՝ մեծ զոհերով, և կանգնեցենել պատերազմն այն պահին, երբ որ արդեն հանձնած է, և հայտարարել, որ հետ չենք վերցնի, որովհետև մեծ թվով զոհեր կտանք: Այս մեխանիզմն աշխատեցրին, թե ով աշխատեցրեց, չգիտեմ, ավելի ճիշտ գիտեմ, չեմ ասում, իմաստ չունի, ամեն մեկդ կարող եք իմանալ:

Իշխանությունները չկարողացան կարևորագույն հացերի պատասխանը տալ ո՛չ հանրությանը, ո՛չ բանակին. ինչո՞ւ եք կանգնեցրել պատերազմը՝ հօգուտ Ադրբեջանի. մինչև այսօր այդ հարցի պատասխանը ոչ ոք չի տալիս: Եվ երկրորդ՝ ինչո՞ւ եք խաբում, որ մենք փորձել ենք վերցնել դիրքերը և մեծ զոհեր ենք տվել. այս հարցի պատասխանը նույնպես չկա: Դրա համար էլ արդեն բարդանում է վիճակը:

Ես կարծում եմ, որ գուցե նոր-նոր, բայց ա

«Ժամանակ». Լուրջ պրոցեսներ են սկսվել. տեսանյութը բանակից է դուրս եկել

 Իհարկե դա եղել է միջազգային քաղաքական ավանտյուրա, որին մասնակցեցին և՛ Եվրոպան, և՛ Ռուսաստանը, և՛ ԱՄՆ-ը….»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: