«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից իր աշխատակցին առևանգելու «Հժ»-ի հրապարակումների հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում։ Տեղեկությանը մեր թղթակցի հետ զրույցում հայտնել են ՀՔԾ-ից։
Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանը, որը 2002 թվականից աշխատել է պատգամավորին պատկանող ընկերություններից մեկում, «Հժ» թղթակցի հետ զրույցում պնդել է, որ Ալեքսանյանն իրեն ունեցվածքից զրկել է՝ տիրանալով իր ընտանեկան բիզնեսներին»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: