Հնդկաստանում օրերս արտասովոր դեպք է գրանցվել: Նագպուր քաղաքում ծնվել է հազվադեպ հանդիպող գենետիկական խանգարում ունեցող աղջիկ: Հիվանդությունը կոչվում է առլեկինի իխտիոզ:
Երեխան ծնվել է ժամանակից շուտ և նրա մոտ նկատվում են լուրջ հիվանդություններ և որոշ օրգանների անհասություն: Աղջկա ձեռքերի և ոտքերի մատները կիսատ են ձևավորված, լիարժեք քթի փոխարեն երկու անցք է, ականջները բացակայում են, կոպերը շրջված են, իսկ բերանը ձկան բերան է հիշեցնում:
Այս հիվանդությունն անվանում են իխտիոզ կամ «ձկան թեփուկների համախտանիշ»: Նշենք, որ սա Հնդկաստանում առլեկինի իխտիոզով ծնված առաջին երեխան է: