ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը չի կարծում, որ նախագահ Սերժ Սարգսյանի արտահայտությունները, որ այս օրերին համացանցում բուռն քննարկումների առիթ են դարձել, կարող է ազդել վերջինիս վարկանիշի վրա: Այս մասին ԱԺ պատգամավորն ասաց Yerevannews.am-ի հետ զրույցում :
«Նախ չփորձեմ մեկնաբանել այդ խոսքերը: Միայն կասեմ հետևյալը՝ այն ինչ-որ մենք տեսնում ենք, որ երկրի նախագահն այս պարագայում, նույնիսկ քարոզարշավի ժամանակ շփվում է ժողովրդի հետ, ժողովրդի լեզվով և իրեն համարում է ժողովրդից մեկը»,-նշեց Հովհաննես Սահակյանը:
Նշենք, որ համացանցում շրջանառվող արտահայտություններն են ՝«ըտենց ես մտածում, որ խիարը թարս է բուսնում», «էկել ես ստեղ, լաց ես լինում, որ ի՞նչ անես»: Այս աարտահայտություններն արել է գործեղ նախագահ Սերժ Սարգսյանը վերջին օրերին քաղաքացիների հետ շփման ժամանակ: