Ապրիլի կեսերից եկավ մի օր, երբ Ադրբեջանը բարձր մակարդակներով սկսեց հրադադար խնդրել: Երկրի նախագահ Իլհամ Ալիևը անգամ «խնդրանքով» դիմեց Հայաստանին, որ դադարեցնեն ռազմական գործողությունները և նա խոստանում է զորքը հետ քաշել սահմանից: Ասել,որ Ալիևը խղճաց սեփական ու վարձու զինվորների կյանքը կամ մտածում էր խաղաղ բնակչության մասին անհավանական է ու հեքիաթների ժանրից:
Ամեն բան սկսվեց սխալ հաշվարկներից: Նախ գետին տապալվեց Ալիևի մտածած առաջին դիվերսիոն փորձը, որի ժամանակ Իլհամի զորքերը ուղղակի մի քամվա ընթացքում ջախջախվեցին և հենց այդ օրը տվեցին ամենաշատ կորուստները: Եվ հենց դա դարձավ լայնածավալ հարձակման պատճառ: Նորից կատարվեց սխալ հաշվարկ: Երկինք բարձրացավ առաջին ուղղաթիռը, որպեսզի ճանապարհ բացի կենդանի մնացած զինվորների համար, որ կարողանան նահանջել: Ուղղաթիռը նոր-նոր մոտունում էր դիրքերին և...գետին տապալվեց: Մի քանի ժամվա մեջ երկու անհաջողություն: Առաջին աստիճանի տագնապի հայտարարում և ամբողջ սահմանի երկայնքով հարձակման հրաման: Նպատակը՝ գոնե երեք շրջան գրավել: Մնացած մանրամասները արդեն տեսել ենք, գիտենք: Թեժ մարտեր էին ընթանում: Ալիևը հույս ուներ մի քանի ժամում կատարեր դրված խնդիրը, բայց ժամերը անցան, անցան նույնիսկ օրերը: Հանկարծակի գրաված տարածքները մեկը մեկի հետևից հանձնվում էին: Իսկ առջևում «Ֆորմուլա 1» մրցաշարն է, որը տեղի էր ունենալու Բաքվում, որի ժամանակ բազմաթիվ հյուրեր պետք է գաին Ադրբեջան: Պատերազմի երկարելուն զուգահեռ ավելանում էր մրցաշարի տապալումը: Մրցաշարը Ալիևի համար ավելի թանկ է, քան բանակի ամբողջ զինվորների կյանքը միասին վերցրած: Ու հենց հանուն «Ֆորմուլա 1»-ի Ալիևը սկսեց հրադադար մուրալ:
Մրցաշարը արդեն սկսվել է: Մենք պետք է դասեր քաղենք ապրիլյան դեպքերից, քանի որ մրցաշարի ավարտից հետո Ալիևը նորից կսկսի իր գործը: Վերջերս բանտերից ազատ արձակվեցին մի շարք հանցագործներ, դրանցից որոշ մասը ազատ էին արձակվել ապրիլի սկզբին ու կան գրեթե հիմնավորված կասկածներ, որ նրանք մասնակցել են ապրիլյան պատերազմին: Այսինքն Ալիևը նոր խմբաքանակ է պատրաստում՝ հարձակման անցնելու համար: Մենք կարող էինք տապալել «Ֆորմուլա 1» մրցաշարը, բայց չարեցինք: Ճիշտ էր դա, թե սխալ ժամանակը ցույց կտա: Բայց մենք պարտավոր ենք «Ֆորմուլա 1»-ից հետո տապալենք Ալիևի հարձակումը:
Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից: