«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, գեներալ Մանվել Գրրգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանն այս տարի նույնպես պատրաստվում է իր թեկնածությունը առաջադրել սեպտեմբերի 18-ին տեղի ունենալիք՝ Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում։

Մեր այս տեղեկությունը թեև չհաստատեցին, բայց նաև չհերքեցին քաղաքապետի մամուլի ծառայությունից՝ ասելով, թե Կարեն Գրիգորյանը քաղաքի համար Երկարամյա ծրագրեր ունի։ Հիշեցնենք, որ նա էջմիածնի քաղաքապետն է 2008 թվականից, 2012-ին նա վերընտրվել է։ Վերջին անգամ մրցակից չի ունեցել, եղել է ընդամենը մեկ կին թեկնածու, որի դեպքում այն ժամանակ ասում էին, թե Կարեն Գրրգորյանն ինքն է իրականում առաջադրել՝ իր համար մրցակցություն ապահովելու նպատակով։ Ի դեպ, ՄանվելԳրիգորյանի որդին ՀՀԿ անդամ չէ, և նախորդ երկու ընտրություններում էլ ինքնաառաջադրվել է»,–գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: