«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Սերժ Սարգսյանի՝ հունիսի 18-ին ստորագրած հրամանագրով Հրաչյա Բադալյանն ազատվեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից: Ինչպես հայտնի է՝ Հ. Բադալյանը ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանի փեսայի քեռին է: Ըստ լուրերի՝ չնայած Բադալյանի և ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանի հարաբերությունները, մեղմ ասած, այդքան էլ ջերմ չեն եղել, սակայն այս պաշտոնանկության պատճառը դա չի եղել:
«Ժողովուրդ»-ը մի քանի անգամ անդրադարձել է դատախազների՝ ժամկետից շուտ, սեփական դիմումի համաձայն թոշակի անցնելու խնդրին: Բանն այն է, որ դատախազները և դատավորները սեփական դիմումի համաձայն շտապում են թոշակի անցնել, որպեսզի բարձր թոշակ ստանան, քանի որ 2017թ. հուլիսի 1-ից հետո նրանք նման հնարավորությունից կզրկվեն:
Ըստ լուրերի՝ Հ. Բադալյանի դեպքում ևս շարժառիթը եղել է բարձր թոշակը, թեև չի բացառվում, որ նրան առաջիկայում ինչ-որ պաշտոն առաջարկվի՝ հաշվի առնելով ՀՀ վարչապետի հետ ունեցած խնամիական հարաբերությունները»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: