Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիայի հարավ-արևելքում ավարտվել է ռազմական գործողությունները և կառավարությունը սկսում է պայքարի «երկրորդ փուլը», որով վերջնական լուծում կտրվի Քրդական բանվորական կուսակցության ( PKK) և նրան սատարող ուժերին երկրից մաքրելու հարցում:
«Քանի որ մենք ավարտեցինք մեր ռազմական գործողությունները, հիմա արդեն կձեռնարկենք քայլեր պատասխանատվության ենթարկելու քաղաքապետրի և համայնքապետերի, ովքեր պետական ռեսուրսները օգտագործել են թուրքական պետության դեմ : Երկրի հարավ-արևելյան նահանգների քաղաքապետերն ու համանյքապետերը պետության կողմից հատկացված ֆինանսական միջոցները ուղղել են ահաբեկչական կառույցներին՝ զգալի վնաս հասցնելով պետությանը: Սա մենք այսպես անպատիժ չենք թողնի և շուտով բոլորն էլ կկանգնեն օրենքի առջև », - այսօր հայտարարել է Յըլդըրըմը:
Պետք է նշեմ, որ քրդաբնակ բնակավայրերում պետական և համայնքային պաշտոներ զբաղեցնում են քրդամետ ժողովրդա-դեմոկրատական կուսակցության անդամները: Ասել է թե պայքար է գնալու HDP-ի դեմ, ով նաև Թուրքիայի խորհրդարանում ունի պատգամավորական մոտ 70 մանդատ:
Կիլիկիա Հայաստանի ֆեյսբուքյան էջից: