«Հրապարակ» թերթը գրում է.

«Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ դժբախտ դեպք է պատահել, նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց: Հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Սամվել Կարապետյանը հաստատեց, որ Վարդազարյանն իրենց մոտ է, և մեր զրույցի պահին նրան վիրահատում էին, վնասվել են դատավորի 3 ողերը:

Դեպքը, մեր տեղեկություններով, պատահել է Ծիծեռնակաբերդի խճուղու հատվածում՝ դատավորը հեծանիվով շտապելիս է եղել մարզասրահ՝ պարապմունքի: Ամայի տարածքով ընթանալու ժամանակ նրա ետևից շներ են ընկել, և նա կտրուկ արգելակել է ու շրջվել»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: