Հունիսի 23-ին, ժամը 15.28-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Ավագյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Ղազարյանը և նրա ուղևորներ` Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 31-ամյա Վանիկ Մարգարյանը և Վայց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչ, 28-ամյա Դավիթ Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն: