Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնել է 40 մլն եվրո վճարել Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի համար: Այս մասին տեղեկանում ենք Daily Mirror-ից:
Նշվում է, որ ֆուտբոլիստը բուժզննում կանցնի Մանչեսթերում շաբաթ օրը:
Ավելի վաղ «կարմիր սատանաները» Մխիթարյանի տրանսֆերի դիմաց «մեղուներին» առաջարկել էին 36 մլն եվրո, սակայն «Բորուսիան» մերժել էր այդ առաջարկը:
Հավելենք, որ Մխիթարյանի գործող պայմանագրի ժամկետը դորտմունդյան ակումբի հետ լրանում է 2017 թվականին: