«Իրատես Դե ֆակտո» թերթը գրում է, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խոսել է` ՀՀ իրավապահ մարմիններին տրվող ֆինանսների սակավության մասին:
«Ամեն մարդու վրա մի ոստիկան կլինի, եթե մարդիկ վճարեն ոստիկանությանը: Բայց հլը որ չեք վճարել նման գումար, սիրելի հարկատուներ, մենք այնտեղ ենք, որտեղ կարող ենք լինել ֆիզիկապես»,- մեջբերում է թերթը:
«Սա համակարգում աշխատողների` հատկապես շարքային ոստիկանների սրտին «դարման» է եղել»,- նշում է թերթը:


