Հունիսի 24-ին, ժամը 12.19-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Բագավան թաղամասում՝ ինքնաշեն քարե տնակում, նկատվել է օձ, որը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները գյուրզա (մոտ 70 սմ) տեսակի օձը բռնել և տեղափոխել են անվտանգ տարածք: