Հայաստանում առաջիկայում բարձրանալու է գազի սակագինը: Ճիշտ է, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը «Ժողովուրդ»­ին տեղեկացրել է, որ ՀՀ-ում գազի սակագինը բարձրացնելու մասին դեռևս հայտ չի ստացել, սակայն «Հայ-ռուսգազարդ»-ի թերթի լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ առաջիկա ամիսների ընթացքում այդ դիմումը, այնուամենայնիվ կներկայացվի: Հատկապես որ առաջիկա չորս տարիների ընթացքում Հայաստանում համապետական ընտրություններ չեն սպասվում: Ինչը նշանակում է, որ իշխողներն անարգել կգործեն: Թերթը հիշեցնում է, որ ՀՀ իշխանություններին այդպես էլ չհաջողվեց գազի սակագինը չբարձրացնելու վերաբերյալ համաձայնության գալ ռուսական կողմի`«Գազպրոմ»-ի հետ: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` հիմա բանակցություններն ընթանում են սակագնի վերաբերյալ այն թեքումով որ այն գոնե շատ չբարձրանա: