Մայիսի 13-ի գիշերը «Մասկարադ» ակումբում ծեծկռտուք է տեղի ունեցել իրանցի և հայ երիտասարդների միջև:
Թերթի թղթակիցը դեպքի կապակցությամբ փորձել է մանրամասներ պարզել ակումբի աշխատակիցներից մեկից, ով պատմել է, որ ակումբի այցելու աղջիկներից մեկը մոտեցել է և խնդրել, որ ոստիկանություն կանչեն:
Ըստ աշխատակցի պատմածի` վեճը հենց այդ աղջկա պատճառով է ծագել:«Պարելիս իրանցին պատահաբար հպվել է աղջկա բարեմասնություններին, ինչից հետո աղջիկը սկսել է պարզաբանում պահանջել»,- պատմել է աշխատակիցը:
Նրանց վիճաբանությանը միջամտել են հաճախորդներից երկու տղաներ և վիճաբանությունն այնքան է թեժացել, որ աստիճանաբար վերածվել է ծեծկռտուքի:Թերթի թղթակիցը ոստիկանությունից տեղեկացել է, որ դեպքի կապակցությամբ կատարվում է քննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:Գրում է Իրավունքը:


