Արսեն Խոջոյանը 17-ամյա Աստղիկ Հանիսյանի հանդեպ անտարբեր չի եղել, սակայն Աստղիկը չի ցանկացել ամուսնանալ նրա հետ: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Արսենի հորաքույրը` Հեղինե Խոջոյանը: Նրա պատմելով՝ մինչև դանակահարությունը Արսենն ու Աստղիկը միասին են եղել. ճաշել են ճաշարաններից մեկում: Այդ ընթացքում աղջկա հարազատները զանգել են Արսենի հորաքրոջը և ասել, որ իրենց աղջկան տանի տուն, քանի որ արդեն ուշ ժամ է:
Արսենի հորաքույրն էլ նրան է զանգահարել և պահանջել, որ նրան հետ վերադարձնի: Գիշերը, երբ հորաքույրը հերթական անգամ զանգահարել է Արսենի մորը, նա հեռախոսը փոխանցել է որդուն, և Արսենը ասել է, որ Աստղիկին թողել է «Ճակատի աղբյուր» կոչվող տարածքում, քանի որ Աստղիկը չի ցանկացել իր հետ վերադառնալ:
Ավելի ուշ հորաքույրը տեղեկացել է, որ Աստղիկին «Ճակատի աղբյուրի» մոտ վիրավորված են հայտնաբերել: Ըստ Հեղինե Խոջոյանի՝ Աստղիկը վիրավոր վիճակում զանգահարել է մորը և պատմել, որ Արսենը փորձել է հանել իր հագուստները և ասել, որ, մեկ է՝ պետք է հասնի իրեն, այնինչ աղջիկը չի ցանկացել, ինչից հետո էլ Արսենը դանակահարել է նրան. կտրել է կոկորդը, հետո բազմաթիվ հարվածներ հասցրել մարմնի այլ մասերին` սրտին, թոքերին և այլ հատվածներին: Աստղիկը Արսենի հորեղբոր երկրորդ կնոջ դուստրն էր:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: