Թուրքիան այսօրվանից պաշտոնապես արգելում է 3կգ և 5կգ գազի բալոնների ազատ վաճառքը: Բալոններ գնող անձը պետք է ներկայացնի ID քարտ, որպեսզի ինֆորմացիոն բազայում երևա գնորդի տվյալները: Սա արվում է նրա համար, որպեսզի կանխվի տնային պայմաններում ռումբերի պատրաստումը: Սա դեռ ամենը չէ... Թուրքիայում արգելվել է նաև պարարտանյութերի ազատ վաճառքը, նպատակը նույնն է՝ որպեսզի կանխվի տնային պայմաններում ռումբերի պատրաստումը: Պարարանյութ և գազի բալոններ գնողները պետք է ունենան հատուկ թույլտվություն նահանգային իշխանությունից, իսկ մասնագիտացված վայրերից ապրանքներ ձեռք բերողները պարտավոր են լրացնել մի ձևաթուղթ որտեղ նշվում է ապրանքի ձեռք բերման նպատակը, օրը, ժամը և նույնանման ապրանքի նախորդ անգամվա ձեռքբերման ամիսն ու ամսաթիվը: Դուրս է գալիս, որ գազի բալոն և պարարտանյութ ձեռք բերելը Թուրքիայում ավելի դժվար է, քան զենք ձեռք բերելը:
Կիլիկիա Հայաստանի ֆեյսբուքյան էջից: