ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 14-ին հանդիպում է ունենալու Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուի հետ, որը Ռուսաստան է մեկնելու գործնական այցով: Այս մասին հաղորդում է Итар Тасс գործակալությունը:

Ինչպես հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը «Հանդիպման ժամանակ ծրագրված է փոխանակվել մտքերով երկկողմանի հարաբերությունների կարևոր հարցերի շուրջ: Ենթադրվում է, որ մեծ ուշադրություն է դարձվելու Մերձավոր Արևելքի հարցերին, առաջին հերթին Սիրիային»,-նշված է հաղորդագրության մեջ:

Ինչպես նախկինում Итар Тасс գործակալությանը հայտնել էր իսրայելական ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրները «հանդիպման հիմնական թեման լինելու է Սիրիա ռուսական զենքի մատակարարման հետ կապված խնդիրները»:

Միջազգային մամուլում վերջերս հայտնվել էր լուրեր, որ իսրայելական կառավարությունը անհանգստացած է Մոսկվայի մտադրությամբ Դամասկոսին ապահովել հակաօդային պաշտպանական С-300 համակարգեր:

Բացի Սիրիայի հարցը ինչպես նշում է Հաերց պարբերականը Նաթանյահուն պլանավորել է Ռուսաստանի հետ բանակցել նաև Իրանի հարցի շուրջ: