Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին կաթնագեղձի վիրահատության է ենթարկվել կրծքի քաղցկեղից խուսափելու համար: Այս մասին հաղորդում է The New York Times պարբերականը:

Դերասանուհու խոսքերով բժիշկները ախորոշել են կրծքի քաղցկեղի 87 % հավանականություն և ձվարանի քաղցկեղի 50 % հավանականություն: Բժիշկների խոսքով վիրահատությունից հետո կրծքի քաղցկեղի առաջացման հավանականությունը 87%-ից նվազել է 5%-ի:

Վիրահատությունը,որի մասին մանրամասն նկարագրվում է հոդվածի մեջ, ընդհանուր առմամբ զբաղեցրել է մոտ երեք ամիս և ավարտվել ապրիլի 27-ին: Ջոլիի հեռացված կրծքերի փոխարեն տեղադրվել են իմպլանտներ: Ջոլիի խոսքերով վրահատության արտաքին հետևանքները գրեթե նկատելի չեն:

Վիրահատության հիմնական պատճառը, Ջոլիի խոսքերով, եղել է այն, որ դերասանուհու մայրը մահացել է քաղցկեղից 56 տարեկան հասակում: Ջոլին գրել է, որ ցանկանում է ինչքան հնարավոր է երկար հոգ տանել իր երեխաների և թոռների համար: Ներկայումս Ջոլին և Բրեդ Փիթը ունեն երեք համատեղ և երեք որդեգրած երեխա:

Համաձայն World Health Organization կազմակերպության վիճակագրության ամեն տարի կրծքի քաղցկեղից մահանում է շուրջ 500.000 կին: