«Ժողովուրդ» օրաթերթը մեկ անգամ գրել էր, որ ՀՀ իշխանությունները որոշել են վերջնականապես լռեցնել ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին:
Ըստ այդ լուրերի՝ իշխանությունները ծրագրել են Բաբայանի պարտքատերերի հրապարակային բողոքի ցույցեր կազմակերպել: Եվ, ահա, վերջին մեկ ամսում իշխանությունների ներկայացուցիչները զրուցել են Սամվել Բաբայանի պարտքատերերի հետ, որոնք հիմնական ու խոշոր գործարարներ են: Սակայն, ինչպես հայտնի դարձավ, պարտքատերերից և ոչ մեկը չի համաձայնել Բաբայանի հետ ունեցած ֆինանսական խնդիրները տեղափոխել հրապարակային հարթություն:
Ըստ թերթի տեղեկությունների՝ նրանցից շատերն ուղղակի ասել են, որ չեն էլ պատրաստվում ետ պահանջել գումարը՝ հաշվի առնելով Սամվել Բաբայանի՝ Արցախյան պատերազմում ունեցած լուրջ ներդրումը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: