Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում առաջինն այցելուներին ողջունում են խաղադրույքների մասին տեղեկատվությամբ: Երբ ցանկանում եք ինտերնետի WiFi ծառայության կոդը հավաքել ձեր առջև հայտնվում է TotoGaming ընկերության գովազդային վահանակը, որն առաջարկում է ծանոթանալ այս վիճակախաղի կանոններին ու խաղադրույքներ կատարել: Արտասահանցի այցելուների, ինչպես նաև սփյուռքահայերի համար առաջին ասոցիացիան Հայաստանի հետ հիմնվում է զուտ խաղարկությունների երկիր ոտք դնելու փաստով, արդյոք սա դիտավորություն է, թե պատահականություն: Մշակութային երկիրն արդեն վերածվել է վիճակախաղերի երկրի, այստեղ լուրջ մտահոգվելու առիթ ունենք:
Ի դեպ հենց TotoGaming ընկերությունն իր պաշտոնական էջում տեղադրելով իրենց կազմակերպության մասին տեղեկատվություն, նշում է, թե ինչու խաղալ հենց TotoGaming-ում. «Մեր գործակիցները համեմատաբար ավելի բարձր են, քան այլ բուքմեյքերական ընկերությունների առաջարկները: Այսպիսով, Դուք շահում եք երկուստեք` ստանալով ավելի շահավետ գործակիցներ և ավելի լավ սպասարկում»: Այս կազմակերպությունը նույնիսկ իր մարքեթինգային գործունեության ընթացքում ոչ թե իր ընկերության առավելություններն է նշում, այլև վարկաբեկում է իր մրցակիցներին, իսկ սա ըստ օրենքի համարվում է անբարեխիղճ մրցակցություն:
Ինչպես գրում է Yelaket.am-ը, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ ցանկացած կեղծ կամ անհիմն հայտարարություն, որը վարկաբեկում է կամ կարող է վարկաբեկել տնտեսվարող սուբյեկտին, նրա գործունեությունը կամ առաջարկած ապրանքները, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:
Մանրամասները՝ սկբնաղբյուր կայքում: