Հունիսի 28-ին, ժամը 12.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցի թիվ 157 շենքի մոտակայքում գտնվող գարեջրատանը նկատվել է օձ, որը բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: