«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսից փորձել է պարզել, թե արդյոք իր կարծիքով ՀՀ իշխանությունների քայլերը արդյունավետ են:

Ի պատասխան դեսպանն ասել է. «Ես հավատաած եմ, որ կոռուպցիան ազգային անվտանգության խնդիր է: Կոռուպցիան նաև խոչընդոտում է տնտեսական աճին, վնասում մարդու իրավունքների կայացմանը և խարխլում ժոովրդավարությունը: Առկա են կոռուպցիայի տարբեր տեսակներ, սկսած պետական գնումների համակարգում առկա կոռուպցիայից մինչև մանրածախ կոռուպցիա, որին առերեսվում են քաղաքացիները առօրյա կյանքում: Կոռուպցիայի դեմ պայքարը, անելիքների ցանկի կետ չի, որի դիմաց կարելի է «կատարված է» նշումը դնել»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: