Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են հանդիպման մասին: Այս մասին տեղեկանում ենք BBC-ից:

Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է նաև, որ երկրների նախագահները վճռականություն են հայտնել վերականգնել երկու երկրների միջև փոխհարաբերությունները և ահաբեկչության դեմ համատեղ պայքարը:

Նշենք, որ նախագահների հեռախոսազրույցը տևել է 40 րոպե: Զրույցի մեկնարկի մասին ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: