Հունիսի 29-ին, ժամը 10.41-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Լճափնյա փողոցում գտնվող «Սևանի ԲԿ»-ի բակում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Սևանի ԲԿ»-ի բակից բռնել և անվտանգ տարածք են տեղափոխել լորտու տեսակի սողունին: