«Առավոտ» օրաթերթի տեղեկություններով՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո պաշտոնանկ արված ՊՆ կապի զորքերի, կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանի որդու՝ Վեդիում գտնվող բնակարանից գողություն է կատարվել:
Թերթի տեղեկություններով՝ պաշտոնանկությունից մի քանի օր անց Մուրադյանը վաճառքի է հանել Վեդիում իր ունեցած-չունեցածը՝ բնակարան, հողակտոր, մի քանի ավտոմեքենա:
Վեդեցիների պնդմամբ՝ Մուրադյանի ընտանիքը երբեք էլ աչքի չի ընկել շքեղ կամ ցոփ ապրելակերպով: Աչք շոյող միակ բանը, որը մատնանշում են տեղացիները, Մուրադյանի երեխաների ոչ սովորական ավտոմեքենաներն են:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: