Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի ձուլեն թուրքերի մեջ կամ վտարեն 1918 թ-ին ստեղծված Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին...Հատկապես պաշտոնական Բաքվի համար մեծ գլխացավանք են թալիշները՝իրանական ժողովուրդ,որը բնակվում է ներկայիս Ադրբեջանի հարավ-արևելքում...Բացի նրանից,որ Բաքվի իշխանավորները միտումնավոր նվազեցնում են երկրում բնակվող թալիշների թիվը,չեն նշանակում թալիշներին բարձր պաշտոնների,այդ թվում նաև թալիշաբնակ շրջաններում,ներդրումներ չեն կատարում թալիշաբնակ շրջաններում,թալիշ երիտասարդներին ուղարկում են Արցախի և Հայաստանի հետ սահմանային առաջին գիծ և այլն,նաև միտումնավոր շատ ցածր մակարդակի վրա են պահում կրթական համակարգը թալիշաբնակ շրջաններում...Բաքվում շատ լավ հասկանում են՝անկիրթ զանգվածին ավելի հեշտ է կառավարել...Բացի այդ աշխատանք չգտնելու պատճառով հենց նրանք են հիմնականում լքում Ադրբեջանը,որից և օգտվում է Իլհամ Ալիևի վարչակարգը...Ավելի է հեշտանում ժողովրդագրական պատկերի փոփոխելու քաղաքականությունը թալիշաբնակ շրջաններում,որը շատ կարևոր է Իլհամ Ալիևի համար...Դատարկված թալիշաբնակ գյուղերը վերաբնակեցվում են թուրք-ազերիներով...
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից: