Այսօր Սերժ Սարգսյանի տարեդարձն է, նա դառնում է 62 տարեկան: Մեր տեղեկություններով, էլիտան` նախարարներ, պատգամավորներ, ՀՀԿ ղեկավար կազմը ժամը 19։00-ին հավաքվելու են Ջրվեժի «Վանատուր» ռեստորանում` նշելու իրենց առաջնորդի տարեդարձը: Այս մասին այսօրվա իր համարում գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում, որ ավանդույթի համաձայն` տարեդարձը կնշեն առանց հոբելյարի, նա սովորաբար չի մասնակցում իր ծննդյան «փարթիներին», նախընտրում է մտերիմ մարդկանց հետ նշել:

Թերթը փորձել է նախագահի խոսնակից` Վլադիմիր Հակոբյանից տեղեկանալ, թե ինչպես է Սերժ Սարգսյանը նշելու իր տարեդարձը։ Հակոբյանը դա համարել է անձնական տեղեկատվություն ու ոչինչ չի ասել:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: