ՌԴ Սվերդլովսկի շրջանի Վերխնայա Պիշմա քաղաքի խանութներից մեկի սառնարանում հայտնաբերել են սառեցված երեխայի մարմիններ: Երեխաների մարմինները հայտնաբերել են խանութի վաճառողները: Այժմ երեխայի մարմինները ուղղարկվել են դատաբժշկական փորձաքննության:

Վաղ առավոտյան «Կենտրոնական» խանութի աշխատողները բացել են սառնարանը, որպեսզի այնտեղից դուրս բերեն սննդամթերքը: Սակայն ի զարմանս նրա սառնարանում նրանք հայտնաբերել են սառեցված երեխաների երեխաներ: Խանութ ժամանած ոստիկանությունը հաստատել են, որ մարմինները գտնվում են խորը սառեցման մակարդակով: Իրավապահ մարմինները բացահայտել են, որ մարմիններից մեկը պատկանում է տղայի, իսկ երկրորդինը դեռևս չի պարզվել: Հայտնի չէ, թե ինչքան ժամանակ են երեխաները գտնվել սառեցված սննդամթերքի կողքին:

Տեղում աշխատում են հետաքննության մարմինները, որոնք փորձում են պարզել, թե ինչպես են երեխաները հայտնվել սառնարանում: Այս մասին հաղորդում է Итар Тасс գործակալությունը: