ԱԻՆ-ի փոխանցմամբ հունիսի 30-ին, ժամը 13.48-ին, Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքից Երևան ժամանեց ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ԱՆ-148 ինքնաթիռը՝ 3-րդ չվերթով Հայաստան տեղափոխելով ևս 46 ՀՀ քաղաքացու:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրանց դիմավորեցին ՀՀ ԱԻ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Ա. Պետրոսյանը, ինչպես նաև ՀՀ ԱԻՆ բժշկական, հոգեբանական և լրատվական ծառայությունները, որոնց աշախատակիցները հունիսի 29-30-ը շարունակաբար հերթապահում էին օդանավակայանում՝ համապատասխան օգնություն ցուցաբերելով հատուկ չվերթով ժամանող մեր հայրենակիցներին և պարբերաբար տրամադրելով թարմ տեղեկատվություն:
Ինչպես նախորդ երկու, այնպես էլ 3-րդ չվերթի ընթացքում Հյուսիսային Օսիայից Երևան հատուկ չվերթների ուղևորներին ուղեկցում էին ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության վարչության և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ներկայացուցիչները և բժիշկները` ուշադրության կենտրոնում պահելով հղի կանանց և երեխաներին:
ՓԾ տնօրենի տեղակալ Ա. Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՀ քաղաքացիների տեղափոխման ողջ ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել հատկապես երեխաներին և հղի կանանց, որոնց տեղափոխել են առաջին հերթին:
ՓԾ տնօրենի տեղակալ Ա. Պետրոսյանըն իր խոսքում նշեց, որ մշտական կապ է պահպանվում ռուս գործընկերների հետ, ամեն ինչ վերահսկողության տակ է և ընթանում է բնականոն հունով: Նա նաև շնորհակալություն հայտնեց Մինվոդիում բնակվող մեր հայրենակիցներից ցուցաբերած աջակցության համար: Երեք թռիչքի արդյունքում ժամանել է արդեն 142 ՀՀ քաղաքացի, իսկ 4-րդ վերթով նախատեսվում է տեղափոխել ևս 46 քաղաքացու:
Ժամանող քաղաքացիները իրենց երախտագիտության խոսքը հղեցին ՀՀ և ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարություններին՝ ցուցաբերած մեծ աջակցության և հոգածության համար, ինչպես նաև տեղի հայ համայնքին մեծապես աջակցելու համար՝ թե սննդով, թե՛ օթևան տրամադրելով:
Թռիչքներն իրականացվել են ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակներում՝ կապված հունիսի 23-ին Լարսի անցակետում ճանապարհի փակման հետ:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին, ժամը 16.40-ի սահմաններում Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել է, և այդ պատճառով փակվել է ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նշված ավտոճանապարհով արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Հունիսի 30-ին՝ ժամը 02.20-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք էր կատարել ՌԴ ԱԻՆ ինքնաթիռի 1-ին չվերթը, որը Հայաստան էր տեղափոխել Լարսի անցակետի փակման հետևանքով Հայաստան մուտք գործելու հնարավորությունից զրկված 48 քաղաքացու: Երկրորդ ինքնաթիռը ժամանել էր նույն օրը՝ ժամը 07.55-ին:



 
										
										 
										
										 
										
										 
											






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					