Ինչպես ավելի վաղ նշել էինք, հունիսի 28-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում տեղի էր ունեցել ահաբեկչություն: Պայթյունի զոհերի թիվն այժմ հասել է 43-ի:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան: Վերջինիս հաղորդած տեղեկությունների համաձայն՝ զոհվածներից 19-ը եղել են օտարերկրացիներ: 

Ինչ վերաբերում է մահապարտներին, ապա վերջիններս եղել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներ, և կան այդ մասին վկայող մի շարք փաստեր: