«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով Սամվել Բաբայանը կրկին Ղարաբաղում է:

Ըստ որոշ աղբյուրների, նրա իրական ծրագիրը եղել է այնտեղ բնակություն հաստատելը: Ելնելով այն բանից, որ միայն իր նկարը «ցուցադրելով»՝ 2015-ին ԼՂՀ պառլամենտում ընդդիմություն ունեցավ՝ թեկուզ 1 պատգամավորով՝ Հայկ Խանումյանով, ինչը նշանակում է, որ ԼՂՀ_ում նա պահպանում է իր հեղինակությունն ու թափը, ուստի կարող է հասնել նրան, որ արցախյան բոլոր ուժերը՝ թե ռազմական, թե քաղաքական իստեբլիշմենտում, իրեն «աչյոտ տան»:

Արդյունքում՝ գարնանը Ղարաբաղում մեկնարկելիք ընտրություններում կփորձի դառնալ նախագահ և իրականացնել այն ծրագրերը, որոնց մասին գրել էր 2013-ին՝ Սերժ Սարգսյանին հղած նամակում և որոնց մասին խոսել էր իր վերջին հարցազրույցում:

Սակայն ՀՀ և ԼՂՀ իշխանություներն այդ ծրագրերը թաղեցին՝ ԼՂՀ սահմանադրական փաթեթվ անցումային շրջան ապահովելով Բակո Սահակյանի համար՝ մինչև 2020 թվականը:

 

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: