«Եկեղեցին բոլորինն է, հայ ժողովրդինը: Բոլորի առջեւ դուռը բաց է»,-այսօր Աբովյանում Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը:
Լրագրողների այն հարցին, թե ովքեր են այսօր ցանկալի հյուրերի շարքում. Գ Ծառուկյանը պատասխանեց.
«Ցանկալի հյուր են բոլորը: Հրավիրել եմ բոլորին՝ եւ Րաֆֆի Հովհաննիսյանին, եւ՛ Լեւոն Տեր-Պետրոսյանին:Բոլոր-բոլորին հրավիրել ենք: Եկեղեցու դռները բոլորի առաջ բաց են»,- ասել է Գագիկ Ծառուկյանը՝ Աբովյանում կառուցված եկեղեցու օծման արարողության ժամանակ:
Հարցին, թե որն է պատճառը, որ նրանցից մի քանիսը չկան, Ծառուկյանը պատասխանել է. «Թող իրենք իրենց խղճի առջեւ պատասխան տան, մենք բոլորին հրավիրել ենք»:
Վերջինս պատսախանելով լրագրոեղների հարցերին նշել է.« Պետք է միավորում լինի, որ հաջողություն ու հաղթանակ լինի»: «Միավորվեն Ձեր առանցքի շո՞ւրջ» հարցին էլ ԲՀԿ առաջնորդը պատասխանել է. «Պետք է ընդհանուր միավորում լինի»:
Ծառուկյանը պատասխանեել է վերջին շրջանում մամուլում ամենաքններկվող թեմային ասելով, որ ԲՀԿ-ն ընդդիմություն դառնալ չի կարող: Քանի, որ ըստ նրա երեք-չորս ընդդիմադիր կուսակցություններ կան:
«ԲՀԿ-ն կողմնակից է նրան, ինչն օգուտ եւ ձեռնտու է ժողովրդին: Այդ սկզբունքով անում ենք եւ շարունակում ենք անել: Քաղաքականության մեջ չեմ մտել անձնական շահի, քծնանքի համար, այլ երկրի զարգացման համար»: