Երգիչ Արման Հովհաննիսյանի և դհոլահար Էֆոյի հարաբերություններն ավելին են, քան ընկերականը: Հիշեցնենք, որ որպես իր հարսանիքի կնքահայր դհոլահարն ընտրել էր Արման Հովհաննիսյանին, իսկ այժմ վերջինս դարձել է նաև Էֆոյի առաջնեկի կնքահայրը: Այս մասին տեղեկանում ենք Արմանի ինստագրամյան էջից, որտեղ վերջինս տեղադրել է իր և փոքրիկի համատեղ լուսանկարը՝ կատարելով հետևյալ գրառումը՝.
«Սիրելի սանիկիս՝ Էֆոյի որդու՝ Մարկի սուրբ մկրտության ժամանակ։ Լուսավոր և անհոգ մանկություն քեզ, փոքրիկ Մարկ»: