Այսօր համացանցում լուրեր էին տարածվել, որ վթարի է ենթարկվել երգիչ Մարտին Մկրտչյանը: Ոստիկանությունից տեղեկացրել էին, որ Երևանի Սարալանջի փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին, ինչի հետևանքով տուժել են 33ամյա Մարտին Մկրտչյանի վարած ավտոմեքենայում գտնվող երկու ուղևորները, որոնցից մեկն անչափահաս է:
Ֆեյսբուքյան իր էջում այս թեմայով գրառում է արել նաև ՏԿԱԻՆ Փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետ Արսեն Արշակյանը, ով երգիչներ Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի պսակադրության կնքահայրն է և հերքել է լուրերը:
Պարզվում է՝ վթարի ենթարկվածը ևս Մարտին Մկրտչյան անունով երգիչ է, ով աշխատում է «Մուսալեռ» ռեստորանային համալիր:
Հռիփսիմե Հակոբյանն իր հերթին ամուսնու հետ լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում՝ վերնագրելով այն «Հենց հիմա», ինչից պարզ է դառնում, որ վերջինիս հետ ամեն ինչ կարգին է: