Աջափնյակ վարչական շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է քաղաքապետարանի 2016թ. ծրագրերով իրականացվող բարեկարգման աշխատանքների ընթացքին: Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետը նախ այցելել է Սիլիկյան խճուղուց «Հաղթանակ» թաղամաս տանող ճանապարհի շինհրապարակ: Քաղաքապետին զեկուցվել է, որ Աջափնյակ վարչական շրջանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանին կապող, նախկինում անմխիթար վիճակում գտնվող ճանապարհահատվածը հիմնանորոգվում է: Պատասխանատուներն ընդգծել են, որ ծրագիրն իսկապես սպասված էր՝ հատկապես հաշվի առնելով, որ ճանապարհահատվածը կապում է «Շահումյան 1» և «Շահումյան 2» գերեզմանատներն ու նաև ապահովում դեպի «Սպանդարյան» և «Հաղթանակ» գերեզմանատներ տանող ճանապարհի երթևեկը:
Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է գործն ավարտել նախատեսված ժամկետներում ու մշտական հսկողության տակ պահել աշխատանքների որակը:
«Վերջին 20 տարիների ընթացքում այս ճանապարհահատվածում ընդամենը մասնակի նորոգումներ էին իրականացվել և, իրոք, անմխիթար վիճակում էր այս ճանապարհը: Հարևանությամբ տարբեր գերեզմանատներ են, և ճանապարհի այդ վիճակը բավականին խոչընդոտներ էր ստեղծում այստեղ այցելող մեր համաքաղաքացիների համար: Ըստ այդմ, որպես առաջնահերթություն, այս աշխատանքները ևս ներառեցինք մեր այս տարվա բարեկարգման ծրագրում և, ինչպես տեսնում եք, այն արդեն ընթացքի մեջ է: Աշխատանքների ավարտից հետո այս ճանապարհը կդառնա նաև Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններն իրար կապող կարևոր հանգույց, ինչն իր հերթին զգալիորեն կնպաստի Հասրաթյան և Լենինգրադյան փողոցների երթևեկության բեռնաթափմանը», - ընդգծել է քաղաքապետը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Շիրազի 10 շենքի բակային տարածք, որտեղ ընթանում են բակի բարեկարգման աշխատանքներ: Քաղաքապետին ներկայացնելով աշխատանքների ընթացքը՝ պատասխանատուները նշել են, որ ծրագիրը կյանքի կոչելու համար բակային տարածքից ապամոնտաժվել է 12 մետաղյա և 1 քարե ավտոտնակ: Բարեկարգման շնորհիվ բակային այս տարածքը կդառնա հանգստի յուրօրինակ կենտրոն՝ կահավորված նստարաններով, զրուցարաններով, ժամանակակից խաղային ատրակցիոններով ու մարզական գույքով: Բնակիչներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին՝ բակերի բարեկարգման ծրագիրը հետևողականորեն շարունակելու համար` ընդգծելով, որ անհամբերությամբ են սպասում աշխատանքների ավարտին ու բարեկարգ բակ ունենալուն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ մեկ անգամ ևս շեշետել է, որ քաղաքապետարանի ծրագրային բոլոր դրույթներն ուղղված են հարմարավետ ու գրավիչ մայրաքաղաք ունենալուն: Քաղաքապետը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր այն բնակիչներին, ովքեր դարձել են քաղաքապետարանի գործընկերն ու իրենց սեփական նախաձեռնությամբ են ազատում զբաղեցրած տարածքները:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ըմբռնումով են մոտենում բակերի բարեկարգման մեր ծրագրին և հաճախ անգամ իրենց ավտոտնակներից են հրաժարվում՝ բարեկարգ բակ ունենալու համար: Իսկապես լավ ավանդույթ է ձևավորվել. բնակիչների հետ մեր համագործակցված աշխատանքն արդյունավետ է ու հաջողված»,- ընդգծել է քաղաքապետը:
Այս թեմայով
Ռուսաստանն «Орешник» բալիստիկ հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ. ՌԴ նախագահ
Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց. Զալուժնի
Ում է բաժին հասնելու Նարեկ Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
Ո՞վ կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
«Չեմ կարծում, որ ՔՊ-ն Գյումրիում վերընտրվելու հնարավորություններ ունի»․ «Իրավունք»
«Ինքը ողջ Գյումրիում հայտնի է, որպես այդպիսին դա ես չէ, որ պետք է ասեմ»․ «Իրավունք»
ԱՄՆ-ն հայտարարել է, որ նախապես իմացել է Ուկրաինայի վրա ռուսական բալիստիկ հրթիռային հարձակման մասին
Ռուսաստանը չի զգուշացրել ԱՄՆ-ին Ուկրաինայի վրա «Օրեշնիկի» հարձակման մասին. Պեսկով
Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ»
Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին
Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
Նոյեմբերի 22-ի աստղագուշակ
Եղանակը Հայաստանում
Հիշողությունները գոյություն ունեն ոչ միայն ուղեղում. հետազոտություն
Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինս բռնկվել է և վերածվել մոխրակույտի. Գտել են մոխրացած մարմին
Եվա Բաղդասարյանի street style-ը Նյու Յորքից
Զախարովան Ուկրաինայում ՆԱՏՕ զորքերի հայտնվելու դեպքում սպառնացել է աղետալի հետեւանքներով
Ռուսաստանը հաստատել է, որ Ուկրաինան գրոհել է բրիտանական հեռահար հրթիռներով
Ղազախստանի, Ղրղզստանի և Ադրբեջանի դեսպանատները կոչ են արել իրենց քաղաքացիներին լքել Ուկրաինան
Հայաստանը Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում եւս 78 միավոր հրետանային համակարգեր գնելու շուրջ. IDRW
ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը
Երեւանի կենտրոնում «Հին Երեւան» ծրագրի իրականացման համար եւս երկու հասցեի նկատմամբ հանրային գերակա շահ է ճանաչվել
Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ երկրի բանակը կարող էր բրիտանական հրթիռներով հարվածել Պուտինի օբյեկտին
Ռուսաստանը չի զգուշացրել ԱՄՆ-ին Ուկրաինայի վրա «Օրեշնիկի» հարձակման մասին. Պեսկով
Ինչպե՞ս է անցել գիշերը Վրաստանի մայրաքաղաքում
Ո՞ր դեպքում Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի. Պուտինը հաստատել է թարմացված դոկտրինը
Մոսկվայի գլխավոր եվրոպացի դաշնակիցները դատապարտել են Բայդենի որոշումը
Թրամփը հաստատել է անօրինական միգրանտների զանգվածային արտաքսման ծրագրի մասին տեղեկությունը
Զելենսկին մեկնաբանել է Ռուսաստանի խորքին հարվածելու թույլտվությունը
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
«Ինքը ողջ Գյումրիում հայտնի է, որպես այդպիսին դա ես չէ, որ պետք է ասեմ»․ «Իրավու...
1
Ո՞վ կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
2
Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին
3
Ում է բաժին հասնելու Նարեկ Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
4
«Չեմ կարծում, որ ՔՊ-ն Գյումրիում վերընտրվելու հնարավորություններ ունի»․ «Իրավուն...
5
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան
Ում է բաժին հասնելու Նարեկ Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
Ո՞վ կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
«Չեմ կարծում, որ ՔՊ-ն Գյումրիում վերընտրվելու հնարավորություններ ունի»․ «Իրավունք»
«Ինքը ողջ Գյումրիում հայտնի է, որպես այդպիսին դա ես չէ, որ պետք է ասեմ»․ «Իրավունք»
Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ»