Արդեն մի քանի օր է՝ հնարավոր բոլոր միջոցներով ազդարարվում է, որ ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը անվճար հիմունքներով Հայաստան է տեղափոխում Լարսի անցակետի փակման հետեւանքով ճանապարհին մնացած քաղաքացիներին:
Հունիսի 22-ից Լարսում մնացած քաղաքացիներից այսօր ահազանգ ենք ստացել, որ որոշ հայ և ռուս չինովնիկներ օգտվել են իրավիճակից և Լարսում փողով «գործ են անում»:
Արայիկ Մարգարյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում պատմել է, որ թեև ինքը ԱԻՆ պահանջով օրը երկու անգամ գնում է անցակետ, հերթագրվում, սակայն ԱԻՆ ինքնաթիռով Երևան հասնելու իր հերթը չի հասնում: Փոխարենը, ըստ նրա, հայկական համարներով մի ավտոբուս, որի վարորդին Արո են ասում, ԱԻՆ ավագ լեյտենանտ Տիգրան Ավետիսյանի ու Վլադիկավկազից ոմն Էրիկի հետ «տասովկեքի» մեջ է. կողքի քաղաքներից մարդկանց են հավաքում, ավտոբուսով հասցնում Բեսլան, ինքնաթիռի տոմսի արժեքի կեսը վերցնում, անվճար ինքնաթիռով ճանապարհում Երևան: Մինչդեռ Լարսում օրեր շարունակ սպասող մարդիկ այդպես էլ մնում են սպասելով:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: