Գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը մասնակցեցին ԱԺ արտահերթերին. առաջին արտահերթին Սեյրանը մասնակցեց, երկրորդին` Մանվելը:

Այս մասին այսօրվա իր համարում գրում է «Հրապարակ» օրաթերթն ու նշում, որ բանն այն է, որ ապրիլյան քառօրյայից հետո գեներալները հերթով գնացել են արտերկիր` առողջությունն ստուգելու․ սկզբում գեներալ Մանվելն է մեկնել Ֆրանսիա, հետ եկել, ապա Սեյրանն է մեկնել՝ սկզբում Իսրայել, հիմա էլ Ֆրանսիայում ստուգվում-բուժվում են:

Սեյրան Սարոյանը նաև «մեկ-մեկ չարաշահում է»: Ակորդեոնիստ Աշոտը նվագում է, ինքը` երգում, ու էդպես ողջ գիշեր «չարաշահո՞ւմ են»: «Հա, լինում ա ըտենց` մեկ-մեկ, բայց գեներալ Մանվելը խիստ հսկողության ա սահմանել վրեն, չի թողնում»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: