«Հրապարակ» օրաթերթն այսօրվա իր համարում գրում է, որ ԱԺ նախագահից է գալիս պատգամավորների անզուսպ պահվածքը: Խորհրդարանը երբեք այսքան ցածր մակարդակի վրա չէր եղել, ինչպես անցած նստաշրջանի ժամանակ:

Նույնիսկ Տիգրան Թորոսյանի նման ոչ խստաբարո մարդը կարողանում էր բռի մեջ պահել խորհրդարանը: Այս մասին թերթի հետ զրույցում ասել ԱԺ հնաբնակներից մեկը:

Նա հիշել է այն ժամանակները, երբ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանն էր:

«Դեմիրճյանի ժամանակ այնպիսի կարգուկանոն էր տիրում նիստերի դահլիճում, որ որևէ պատգամավոր ավելորդ ծպտուն չէր հանում, անգամ հազալիս էին շշուկով հազում»,-ասում է զրուցակիցը:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: