Հուլիսյան խոհեր
Ցանկացած քաղաքացի, անկախ նրանից, աշխատում է, թե՝ ոչ, ամռան ամիսներին ցանկանում է մեկնել հանգստի: Այսօր կարելի է համարել, որ արձակուրդային շրջանի սկիզբն ազդարարված է: Մարդիկ քննարկում են, թե ուր և քանի օրով մեկնել, ինչպիսի եղանակ կլինի այն վայրում, ուր պատրաստվում են մեկնել և հանգստի հետ կապված մի շարք հարցեր:
Վերջին մի քանի տարիներին Հայաստանում բնակվողների զգալի հատվածը նախընտրում է հանգիստն անցկացնել հարևան Վրաստանում: Հայերին այս երկրում գրավում են ծառայությունների ցածր գներ, մատչելի հյուրանոցները, ծովը և այլն: Յուրաքանչյուրն ինքն է որոշում ուր մեկնել հանգստի, որ երկրում ծախսել ողջ տարվա ընթացքում կուտակած գումարը, որևէ մեկին քննադատել կամ ընդդիմանալ պետք չէ:
Պարզապես Վրաստան մեկնել պատրաստվող մեր հայրենակիցները պետք է հաշվի առնեն որոշ հանգամանքներ: Հայ-վրացական սահմանն անցնելուց հետո կհանդիպեք «SOCAR. Energy of Azerbaijan» գրառմանը, որն ուղեկցվում է մեզանից արևելք ընկած տարծաշրջանը խորհրդանշող դրոշով: Ադրբեջանական այս ընկերությունը վրացական բենզինի շուկայի լուրջ խաղացող է, սակայն Վրաստանում կան նաև այլ, ոչ ադրբեջանական ընկերություններին պատկանող լցակայաններ: Պարզապես պետք է ուշադիր լինել ու չօգտվենք SOCAR-ի լցակայաններից: Համեմատության համար նշեմ, որ յուրաքանչյուր լիտր բենզինի դիմաց վճարված գումարը, որը կազմում է մոտավորապես 330-350 դրամ, համարժեք է մեկ ինքնաձիգի փամփուշտի. Մեկնաբանությունները, կարծում եմ, ավելորդ են:
Բացի այդ, կարծում եմ, հաճելի չէ հայկական պետհամարանիշով մեքենան կայանել թշնամուդ դրոշի տակ, նրանց բյուջե ուղղել կուտակած դրամական միջոցները: Հավելեմ, որ հիշյալ ընկերույթունը պետական է, հանդիսանում է ադրբեջանական կլանի շոշափելի մատակարարներից մեկը:
Հ.գ. SOCAR-ի բենզալցակայաններ կան նաև Բուլղարիայում և Ռումինիայում:
Նարե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից: