Հուլիսի 3-ին, ժամը 20.00-ին ահազանգ է ստացվել, որ Հ-6 միջհամայնքային ավտոճանապարհի Նոր Գեղի-Եղվարդ 7 կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BMW X5» մակնիշ 74 SS 444 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդ Հ. Հ.-ը (ծնվ.1979 թ.) տեղում մահացել է, իսկ ուղևոր Մ. Մ.-ը (ծնվ. 1986 թ.) հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:


