Այսօր ժամը 17։00-ից Լարսի սահմանային անցակետը փորձնական կբացվի 4x4 թեթև
մարդատար մեքենաների համար

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Վրաստանի
ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ
տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնեցին, որ այսօր՝ հուլիսի 4-ին, ժամը
17։00-ից Լարսի սահմանային անցակետը փորձնական կբացվի 4x4 թեթև մարդատար
մեքենաների համար։

Այսօր երեկոյան կամ վաղն առավոտյան տեղեկություն կտրամադրվի նաև Լարսի
ճանապարհով այլ տիպի մեքենաների (նաև ծանրաքարշ) երթևեկության
հնարավորության մասին։