«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով՝ «Ժառանգություն» կուսակցությունը քննարկում է Գյումրիի և Վանաձորի քաղաքապետի ընտրություններին «Գալա» հ/ը հիմնած «Գաղափարակից լիբերալների ալյանս» կուսակցության հետ դաշինքով մասնակցելու հարցը:

Այս լուրը թերթի մեզ հետ զրույցում հաստատել է «Գալա»-ի ղեկավար Վահան Խաչատրյանը:

«Այո, իմ կողմից նման առաջարկություն եղել է և՛ Ժառանգությանը, և՛ ՀԱԿ-ին: Այլ կուսակցությունների էլ ենք առաջարկել, բայց դեռ չեմ ուզում մանրամասնել»,-թերթի հետ զրույցում ասել է Վահան Խաչատրյանը:

Նրա խոսքերով ճիշտ աշխատանք տանելու դեպքում իրենք կարող են հատկապես Գյումրիում հաղթել, քանի որ այդ քաղաքում ընտրողների գերակշիռ մասը ընդդիմադիր է: Խաչատրյանը, սակայն, չի ասել, թե դաշինքի դեպքում ով է լինելու քաղաքապետի իրենց թեկնածուն»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: