Հուլիսի 4-ին, ժամը 17.54-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի նախկին «Ատեկայի» տարածքում հայտնաբերվել է կախված տղամարդու դի, որն իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դին կախված է եղել Գործարանային փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նախկին ավտոպարկի տարածքում՝ ավտովերանորոգման կետի տանիքում:

Փրկարարները 1970 թ. ծնված Ա. Պ. -ի դին իջեցրել և հանձնել են ոստիկանության աշխատակիցներին:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տանիքում կախված տղամարդը հանդիսանում էր Շիրակի մարզի Նահապետավան գյուղի բնակիչ, 46-ամյա բնակիչը, ով այս տարվա մայիսի 25-ից ոստիկանության Արթիկի բաժնի կողմից որոնվում էր որպես անհայտ կորած: