Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնեցին, որ գիշերը տեղացած
հորդառատ անձրևի պատճառով, ելնելով անվտանգությունից, Լարսի սահմանային
անցակետի փորձնական բացումը 4x4 թեթև մարդատար ավտոմեքենաների համար
հետաձգվել է։

Նախնական տվյալներով ավտոճանապարհը փորձնական կբացվի հուլիսի 6-ին։

Իրավիճակի փոփոխության դեպքում՝ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։