Արցախի դիրք: Առաջին գիծ: Փշալարերից ու անվադողերից այն կողմ ազերի զորքն է: Հենց այս դիրքերից է սկսել ապրիլ ամիսը: Հենց այս դիրքերում են տղերքը արյուն թափել: Հենց այս դիրքերում են տղերքը կանգնած ու կատակներ են անում: Հեչ պետքները չի , որ դիմացը թշնամի է կանգնած:
Նկարում պատկերված եկեղեցին աշխարհի ամենասուրբ եկեղեցին է: Այն չեն կառուցել օլիգարխները, այն չի կրում նրանց կամ նրանց հարազատների անունները: Այն ընդհանրապես անուն չունի: Կամ ունի՝ դիրքի եկեղեցի են անվանում: Այն կառուցել են զինվորները, հավաքել են քարեր, շարել իրար վրա , երկու փայտ են իրար մեխել ու որպես խաչ դրել գլխին: Այստեղ քահանաներ չեն աղոթում, այստեղ հարսանիքներ չեն լինում, այստեղ մոմ ամիսը մեկ անգամ վառվի կամ չվառվի: Բայց հենց այստեղ են հնչում աշխարհի ամենաիսկական աղոթքները: Հենց այստեղ է կատարվում աշխարհի ամենաիսկական խաչակնքվումը: Ու կապ չունի հավատացյալ ես , թե աթեիստ այս մասով անցնելուց անպայման խաչակնքվում ես: Դիրքից իջնելուց կամ բարձրանալուց զինվորը մի աչքով նայում է եկեղեցուն, մյուսով փշալարերից այն կողմ, մի ձեռքով խաչակնքվում է, մյուսով ավելի ամուր պահում զենքը: Ու կապ չունի հավատացյալ է , թե աթեիստ:
Պատիվ եմ ունեցել անձամբ այս դիրքում այս եկեղոցու մոտ խաչակնքվելու , այս դիրքի տղերքի հետ ասել-խոսելու, մեկ օր անցկացնելու:
Նկարն էլ Մանուկ Նիգոյանից եմ գողացել:
Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից: